Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմատեխնիկակական մասնագետներին


Ռուսաստանը հայտարարել է, որ Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմատեխնիկակական մասնագետներին, քանի որ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը հայտարարել է, թե չեզոքացրել է ենթադրյալ հեղաշրջման վտանգը:

Կարակասում ՌԴ դեսպանատունը հունիսի 26-ին այս հայտարարությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։

Ռուսաստանը 3 ամիս առաջ շուրջ 100 ռազմական փորձագետ էր ուղարկել Վենեսուելա, ինչը հարուցել էր ԱՄՆ-ին վրդովմունքը, քանի որ վերջինս ձգտում էր զրկել Մադուրոյին իշխանությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG