Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է մինչև հուլիսի 4-ը


Պոլսո Հայոց նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյան, արխիվ
Պոլսո Հայոց նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյան, արխիվ

Վաղը նախանշված Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է մինչև հուլիսի 4-ը։ Ըստ Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության, այսօր կեսօրից հետո Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն տեղապահական ընտրությունը տեղի կունենա մեկ շաբաթ ուշ։

Ավելի վաղ, պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշմամբ, տեղապահի ընտրությունը նշանակվել էր հունիսի 27-ին: Առայժմ հայտնի չէ, թե որն է ընտրության ամսաթվի փոփոխության պատճառը։

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այս տարվա մարտի 8-ին Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանով օրակարգ եկավ նոր պատրիարքի ընտրության հարցը: Եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը, որն ընտրվելու է Եկեղեցական համագումարի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG