Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատեց Պուտին-Թրամփ հանդիպումը


Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը այսօր լրագրողներին ասել է, որ շաբաթավերջին Ճապոնիայում կայանալիք «Մեծ-20»-ի համաժողովում Վլադիմիր Պուտինը հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու սպառազինությունների վերահսկման հարցը և Մերձավոր Արևելքի լարվածությունը՝ ներառյալ Իրանը:

Ուշակովի ասելով, Պուտին-Թրամփ հանդիպումը Օսակայում տեղի է ունենալու հունիսի 28-ի ցերեկը, առնվազն մեկ ժամ է տևելու, բայց վերջին հաշվով, հանդիպման տևողությունը կախված է նախագահների ցանկությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG