Մատչելիության հղումներ

Զինծառայողն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք։

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով [Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը] հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այսօր ավելի վաղ Պաշտպանութան նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը, հանգամանքները պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG