Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին նախագահը աջակցություն է հայտնել ցուցարարներին


Երեկ երեկոյան՝ արդեն վեցերորդ օրը, հազարավոր ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դուրս էին եկել փողոց` պահանջելով ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան միացել է խորհրդարանի շենքի դիմաց հավաքված բազմությանը և իր աջակցությունը հայտնել ցուցարարներին: - «Ճշմարտությունն ու ուժը այստեղ են», - ասել է Մարգվելաշվիլին:

Մի քանի ցուցարարներ հացադուլ են հայտարարել:

Վրաստանի առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG