Արչիլ Տալակվաձեն ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ: Ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել:
Արչիլ Տալակվաձեն խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էր: Մինչ պատգամավոր դառնալը նախկինում զբաղեցրել է ՆԳ փոխնախարարի պաշտոնը:
Զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով օրերս հրաժարական էր տվել խորհրդարանի նախկին խոսնակ Իրաքլի Կոբախիձեն: