Դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Վերքննիչ դատարանը որոշեց՝ դատախազ Պետրոսյանի, տուժողի և նրա ներկայացուցիչ Սաֆարյանի վերքննիչ վերքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը», - որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը։
Տես նաև այստեղ