Մատչելիության հղումներ

Շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը, Գրիգորյանը ներկա է նիստին


Մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում, Գրիգորյանը պատասխանեց. - «Գրեք՝ լավ»։

Նշենք, որ դատարանում են նաև բժիշկներ, Գրիգորյանը գտնվում է նրանց հսկողության տակ։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Հունիսի 3-ին Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանական կողմն ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Հունիսի 6-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Նախորդ նիստին մեղադրող դատախազները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG