Մատչելիության հղումներ

Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր է ստորագրել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր, որը թիրախավորում է նաև Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի գրասենյակը։

Նոր պատժամիջոցները զրկելու են Իրանի հոգևոր առաջնորդին և նրա մերձավորներին ֆինանսական աղբյուրների հասանելիությունից։

Այս մասին Թրամփը հայտարարել է երեկ՝ հրամանագիրը ստորագրելիս։ Թրամփը հավելել է, որ շարունակելու է ճնշումները Իրանի նկատմամբ, քանի դեռ Իրանական ռեժիմը, Թրամփի խոսքերով, վերջ չի տվել վտանգավոր գործողություններին՝ այդ թվում միջուկային զենքի ստեղծմանը, բալիստիկ հրթիռների փորձարկումներին և ահաբեկչությանն աջակցելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG