Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի միություն» կուսակցության համամասնական ցուցակը:
ԿԸՀ ներկայացուցիչների պնդմամբ Սաակաշվիլիի կուսակցության` հունիսի 10-ին կայացած համագումարը ուղեկցվել է մի շարք խախտումներով:
Ընտրական հանձնաժողովը պատրաստվում է համագումարի արձանագրության պատճենները փոխանցել ոստիկանություն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում կայանալու են հուլիսի 21-ին:
Արդեն իսկ գրանցվել է շուրջ 3300 թեկնածու: