Ստամբուլի «Սիրիվլի» բանտում այսօր մեկնարկել է հայտնի թուրք գործարար, հրատարակիչ և իրավապաշտպան Օսման Կավալայի և ևս 15 հասարակական գործիչների դատավարությունը:
Նրանց մեղադրում են 2013 թվականին «Գեզի» զբոսայգու ոչնչացման դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:
Թուրքական դատախազության պնդմամբ բողոքի գործողությունների նպատակը «բռնի մեթոդներով գործող իշխանության տապալումն էր»:
Օսման Կավալան Ստամբուլում անցկացվող Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, նա բանտում է գտնվում 2017-ի հոկտեմբերից: