Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ը ցանկանում է ստեղծել «գլոբալ կոալիցիա» Իրանի դեմ


Պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդյան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնելիս հայտարարել է, որ ցանկանում է «գլոբալ կոալիցիա» ստեղծել Իրանի դեմ։

Փոմփեոն հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները՝ ստեղծելու համար գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի, այլ եվրոպական և ասիական երկրներից ու նպատակ կունենա զսպելու «ահաբեկչության ամենամեծ հովանավոր» երկրին։

Միաժամանակ Փոմփեոն կրկնել է Թրամփի խոսքերը, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների երկու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։

Երկու երկրների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները սկսել են սրվել անցած տարվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Ի պատասխան Իրանը անցյալ շաբաթասկզբին հայտարարեց, թե հրաժարվում է համաձայնագրով ստանձնած պարտավորություններից և վերականգնում է ուրանի հարստացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG