Մատչելիության հղումներ

Վալերի Սեմերիկովն ինտերնետային սպառնալիքների դեմ ՀԱՊԿ-ին համախմբված պայքարի կոչ է արել


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ «տեղեկատվական ինքնիշխանության» սպառնալիքները կազմակերպության անդամ երկրների մարտահրավերների շարքում դարձել են հիմնական սպառնալիքներից մեկը:

Նրա խոսքով՝ տեղեկատվական տարածության միջոցով նպատակաուղղված վարկաբեկվում է պետությունների սահմանադրական հիմքերն ու իշխանական կառույցները:

Ըստ Սեմերիկովի, ՀԱՊԿ-ի անդամ երկրների համար հրատապ է դարձել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունները, ինչպես նաև իրավական ակտեր մշակել ՀԱՊԿ-ի շրջանակում տեղեկատվական ոլորտի սպառնալիքներին դիմակայելու համար:

«Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, փոխանցում է, թե, Սեմերիկովի ասելով, ՀԱՊԿ-ի վեց անդամներից չորսը՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանն ու Ղազախստանը 2018 թվականին ինտերնետային ամենաշատ հարձակումների ենթարկված աշխարհի 20 երկրների թվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG