Հունիսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ժնև` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բացմանը։
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով Հայաստանի կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ: