Մատչելիության հղումներ

Թանկյանը հորդորել է ներողամիտ լինել սպանության համար մեղադրվող ռուսաստանցի Խաչատրյան քույրերի հանդեպ


«System of a Down» հանրահռչակ ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը հորդորել է ներողամիտ լինել իրենց հորը դիտավորությամբ սպանելու մեջ մեղադրվող ռուսաստանցի Խաչատրյան քույրերի հանդեպ:

«Ռուսաստանի դատարանի շատ ողբերգական գործը քողազերծում է համակարգի ձախողումը ընտանեկան զոհերի հարցում: Դա բարդ գործ է, որտեղ մահացածից բացի այլ զոհեր կան: Դա վառ օրինակ է, թե ինչպես կանանց ու երեխաների հանդեպ տարիների ընթացքում, առանց արդարադատության և հետաքննությունների իրականացված բռնությունը կարող է հանգեցնել վրեժխնդիր գործողության: Դատավորները պետք է ներողամտություն ցուցաբերեն այդ աղջիկների հանդեպ, հաշվի առնելով համակարգի ձախողումը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թանկյանը:

Քրիստինա, Անգելիա և Մարիա քույրերը 2018-ի ամռանը Մոսկվայում ձերբակալվել են նախնական դավադրությամբ սպանություն կատարելու մեղադրանքով: Գործում ապացույցներ կան, որ նրանք պարբերաբար ենթարկվել են բռնությունների իրենց հոր կողմից:

Մոսկվայում անհատական ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները արդարադատություն են պահանջել և պնդել, որ ընտանեկան բռնությունների ենթարկվողները ինքնապաշտպանվելու իրավունք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG