Մատչելիության հղումներ

Մեր հիմնական նպատակն անհատական ջանքը խրախուսելն ու քաջալերելն է․ Փաշինյան


Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում այսօր անցկացվեց «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովը:

Սա իշխող քաղաքական ուժի կազմակերպած հինգերորդ նմանատիպ համաժողովն է, որը արդեն մի քանի մարզերում անցկացվել է և պարբերական բնույթ է կրում: Համաժողովի նպատակն է ներկայացնել մարզում տնտեսական գործունեության համար հնարավորությունները: Համաժողովում ներդրողներին են ներկայացվում մարզի հեռանկարային և գերակա ոլորտների հնարավորությունները, քննարկվում են բիզնես նախագծեր, տեղի է ունենում հարցուպատասխան կառավարության և ներդրողների միջև:

Այսօր է, ինչպես նախորդ համաժողովներին, մասնակցում էին օտարերկրյա հյուրեր և գործարարներ: Ի դեպ, գործարարների թվում էր նաև Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, որին երկու ամիս առաջ կալանավորել էին հարկային պարտավորությունները չկատարելու մեղադրանքով:

Ինչպես նախորդ համաժողովներում, այնպես էլ այսօր ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ կառավարության ամենակարևոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է, քանի որ սա շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի զարգացման գործում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:

«Ինչո՞ւ ենք մենք այսպիսի համաժողովներ անցկացնում, ո՞րն է մեր հիմնական ու կարևոր նպատակը: Մեր հիմնական նպատակն անհատական ջանքը խրախուսելն ու քաջալերելն է՝ նպաստելով ՀՀ-ի զարգացմանը: Համոզված ենք, որ ՀՀ քաղաքացու անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որով Հայաստանը պետք է բարձրանա նոր մակարդակի», - մասնավորապես՝ ասաց վարչապետը:

Փաշինյանի ելույթը ամբողջությամբ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG