ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն,երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջկան։ Դեպքի վայր մեկնածքննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել 7-ամյա երեխայի դիակը՝ բռնության հետքերով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխայի 30-ամյա մայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով:
Պարզվել է նաև, որ երեխայի մայրը, ով Երևան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Նախաքննությունը շարունակվում է: