Մատչելիության հղումներ

Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունը. The New York Times


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ հարվածները, չնայած ավելի վաղ հավանություն էր տվել ռազմական գործողությանը: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները:

Ըստ հրապարակման, ռմբակոծիչներն արդեն գտնվել են օդում, ռազմանավերը դիրքավորվել են հարվածներ հասցնելու համար, սակայն վերջին պահին գործողությունը դադարեցնելու հրաման է ստացվել:

Իրանի մի շարք թիրախներ, այդ թվում՝ հրթիռային համակարգերի կայանները պետք է հարվածների տակ ընկնեին այսօր առավոտյան:

Պենտագոնի աղբյուրները Associated Press գործակալությանը հաստատել են, որ ԱՄՆ-ն պատրաստվել է հարվածել Իրանին, բայց գրոհից քիչ առաջ ռազմական գործողությունը դադարեցվել է:

Դա պետք է լիներ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Իրանի կողմից խոցելու պատասխանը: Վաշինգտոնը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վրա հետախուզական դրոնը խոցվել է օդային չեզոք գոտում:

Իրանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե անհերքելի ապացույցներ ունեն, որ ամերիկյան դրոնը խախտել է Իրանի օդային տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG