Մատչելիության հղումներ

2018-ին տեղի է ունեցել ստվերի մեծ կրճատում, մասնավորապես, աշխատուժի շուկայում. Վաչե Գաբրիելյան


2018 թվականին տեղի է ունեցել ստվերի մեծ կրճատում, մասնավորապես, աշխատուժի շուկայում, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Վկայակոչելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալները՝ Գաբրիելյանը նշեց՝ 50-60 հազար աշխատաշուկա է ավելացել։

«2018-ին տեղի է ունեցել ստվերից մեծ դուրս գալ, մասնավորապես դրա ամենավառ ցուցիչը մենք ունենք աշխատուժի շուկայում։ ՊԵԿ-ի տվյալներով, շուրջ 50-60 հազար աշխատաշուկա է ավելացել։ Երբ զուգահեռ նայում ենք ԱՎԾ-ի տվյալներն, ապա ԱՎԾ-ի տվյալներում նմանատիպ երևույթ չկա, այնտեղ հիմնականում ինքնազբաղվածների հաշվին ցուցանիշն է տարբերությունը տալիս։ Եթե մենք այդ տրամաբանությամբ ենք նայում, ապա, ըստ էության, ստվերից դուրս գալու էական երևույթ կա», - ասաց նախկին փոխվարչապետը։

Նրա կարծիքով՝ Կառավարությունն այս պահին դեռևս վերաիմաստավորում է ինչ ունի և ուր է գնում։

«Ձեր նշած համակարգի տեսակետից, որ «այլևս մենաշնորհներ չկան և այլ», հասկանալի է կոնկրետ, որ որոշակի փոփոխություններ են արվել, սակայն, հստակորեն ի՞նչն է փոխվել, և եթե ադմինիստրատիվ կերպով որևէ բան չկա, տնտեսության կառուցվածքը դրանից ինչքանո՞վ է փոխվել... ենթադրենք՝ մենք շուկայում ունեինք ապրանքի հինգ խաղացող, հիմա նրանք յոթն են դառել, ութը, թե՝ 12-ը, բայց խոշորագույն խաղացողը, եթե առաջ ուներ 60 տոկոս, հիմա 75 տոկոս է։ Ինձ համար շատ դժվար է դա գնահատել, դրա համար որոշակի ժամանակ է պետք», - ասաց Գաբրելյանը՝ չբացառելով, որ սաղմնային փոփոխություններ կան, բայց քանակական գնահատականներ տալու տեսակետից, ըստ նրա, չափազանց դժվար է։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG