Մատչելիության հղումներ

Քոչարյանի աջակիցները վիրավորում են «Ազատության» լրագրողին


Քոչարյանի աջակիցները, 20-ը մայիսի, 2019 թ.
Քոչարյանի աջակիցները, 20-ը մայիսի, 2019 թ.

Վերաքննիչ քրեական դատարանի բակ այսօր առաջինը Քոչարյանին հերոսացնող քաղաքացիները եկան։ Երկրորդ նախագահի գործով դատից 2 ժամ առաջ նրանք արդեն կազմ-պատրաստ՝ մեծ հովանոցների տակ էին՝ պատնեշի հետևում։ Հակառակ կողմում՝ Քոչարյանին մարդասպան համարող քաղաքացիները տարածք ավելի ուշ եկան։ Տևական անդորրը փոխարինվեց լարված իրավիճակով։

Փոխադարձ վիրավորանքների պակաս այսօր ևս չզգացվեց։ Ոստիկանները Քոչարյանի աջակիցներից մեկին տեղափոխեցին Ոստիկանության Շենգավիթի բաժին։

«Ազատության» տեսախցիկը տեսագրում էր այն պահը, երբ Քոչարյանի աջակիցներից մեկն այսպես արձագանքեց. «Դուք կեղծ լարտվական կայք եք «Ազատությունով», ծախված»։

«Ազատության» հասցեին վիրավորանքների պակաս չեղավ ամբողջ տեսագրության ընթացքում։ Մի քանի հոգի էլ սկսեցին աջակցել իրենց ընկերոջը։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև նրանք շարունակեցին մեղադրանքներ հնչեցնել։ 2008-ի արյունալի իրադարձությունների գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների պատկերացմամբ՝ «Ազատությունը» նկարահանում իրականացնելով սադրում էր իրենց։

«Աշխատակիցները սադրում են, իմ խոսքերը կրճատել են և ժողովրդին ցույց չի տվել «Ազատությունը», հիմա էլ ա կրճատելու ու ցույց չի տալու», - ասաց Քոչարյանի աջակիցներից մեկը։

Քոչարյանին հերոսացնող քաղաքացիները «Ազատությանն» հասցեին այլ մեղդրանքներ ևս հնչեցրին՝ սկսած ներքաղաքական ու միջազգային խոշոր իրադարձություններում մասնակցություն ունենալու համար։

«Սիրիայի էրեխեքը ձեր վզին են, Ուկրաինայի բոլոր զոհերը ձեր վզին են», - ասացին հավաքվածները։

Ոստիկանություն բերվեց նաև Քոչարյանի ընդիմախոսներից մեկը։ Ավելի ուշ նա և Քոչարյանի աջակիցն ազատ արձակվեցին։ Դատարնի առջև սաստակցող աղմուկին զուգահեռ ոստիկանների թիվն ավելացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG