Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այսօր՝ ավելի վաղ, Զոհրաբ Մնացականյանը հադիպում է ունեցել նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարը Թվիթերում գրել է՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության և անվտանգության օրակարգի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շուրջ դրական և ընդարձակ քննարկում է ունեցել Բոլթոնի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդականը հանդիպել էր Արդբեջանի արտգործնախարարին և նրա հետ ևս քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: