Մատչելիության հղումներ

Վրաստանում տապալել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը


Վրաստանի խորհրդարանում այսօր մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը, ավարտվել է սկանդալով:

Նիստը ընդհատվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով:

Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների:

Միջադեպին կոշտ է արձագանքել նաև պաշտոնական Թբիլիսին․ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, թե «ծանր էր տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին վրացական օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնին»:

Աղմկահարույց միջադեպից հետո ռուս պատգամավորը հայտարարել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական և տնտեսական հարցերով բանակցությունները տապալման եզրին են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG