Մատչելիության հղումներ

«Ինտերպոլի» նախկին ղեկավարը իրեն մեղավոր է ճանաչել կաշառակերության գործով


«Ինտերպոլի» նախկին ղեկավար Մենգ Հոնգվեյը իրեն մեղավոր է ճանաչել կաշառակերության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով:

Չինաստանի հանրային անվտանգության նախկին փոխնախարարը հայրենիքում դատվում է մոտ երկու միլիոն դոլարի չափով կաշառք վերցնելու գործով:

2018 թվականի աշնանը Մենգ Հոնգվեյը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր «Ինտերպոլի» նախագահի պաշտոնը, անհետացել էր և օրեր շարունակ նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջազգային կառույցի նախկին ղեկավարը Չինաստանի բանտերից մեկում է և մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG