Մատչելիության հղումներ

Բոլթոնն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը


Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրեին հանդիպել է աշխատանքային այցով ամերիկյան մայրաքաղաքում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ այլ հարցերի թվում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորմանն ուղղված բանակցություններն առաջ մղելու հարցերը:

Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության, Մամեդյարովն ու Բոլթոնը քննարկել են նաև երկկողմ քաղաքական օրակարգը, ինչպես նաև տնտեսական կապերն ու այդ ոլորտում նախաձեռնությունները:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, որ այս շաբաթ հանդիպում կունենա նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG