Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են նաև ռազմավարական երկխոսության հարցեր


Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության, որը ներառում է գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներ, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG