Մատչելիության հղումներ

Միշել Պլատինին դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից


ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին երկարատև հարցաքննությունից հետո, անցած կեսգիշերին դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից:

Այնտեղ սպասող լրագրողներին նա ասել է, որ պատասխանել է բոլոր հարցերին, այդ թվում՝ տարբեր մրցաշարերի կազմակերպմանը իր մասնակցության վերաբերյալ։

«Ես միշտ թափանցիկ եմ գործել, պարզաբանումներ տվել մամուլին և, ինչպես ասել է իմ փաստաբանը, չեմ հասկանում ինչ գործ ունեմ այստեղ», - ասել է Պլատինին:

Նրա փաստաբանը լրագրողներին ասել է, թե կարծում է իր պաշտպանյալը կասկածյալ չէ ու հարցը փակված է։

Տարիներ առաջ ֆուտբոլային չինովնիկների շրջանում պայթած կոռուպցիոն սկանդալների պատճառով պաշտոններից հեռացան ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը ու ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին:

Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը 2016-ից հետաքննում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշման հետ կապված կոռուպցիոն կասկածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG