Մատչելիության հղումներ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրում:

Մինչև արդարադատության նախարար նշանակվելը Բադասյանը զբաղեցրել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG