Մատչելիության հղումներ

Դատարանի բակից ակցիայի երկու մասնակից տեղափոխվեց Ոստիկանություն


Վերաքննիչ քրեական դատարանի բակից երկու քաղաքացի տեղափոխվեց Ոստիկանության Շենգավիթի բաժին։

Բաժին տեղափոխված քաղաքացիներից մեկը Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը` տարեց քաղաքացի, որը դատարանի առջև եկավ և ընդդեմ Քոչարյանի հայտարարություններ արեց:

Քաղաքացու պահվածքը դուր չեկավ Քոչարյանի աջակիցներին. վիճաբանություն և հրմշտոց սկսվեց, ինչի հետևանքով էլ ոստիկանները երկու քաղաքացիների տեղափոխեցին Ոստիկանություն:

Վաղ առավոտից Վերքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։

Դատարանի շենքի առջև առավոտյան 09։00-ից ընդդեմ և ի աջակցություն Քոչարյանի ակցիաներ են անցկացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG