Մատչելիության հղումներ

Պետդեպը և Amnesty-ն Վրաստանին հորդորում են պաշտպանել բոլոր քաղաքացիներին՝ «անկախ սեռական կողմնորոշումից»


Արխիվ -- ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանները ցույց են անցկացնում Թբիլիսիում, 18-ը մայիսի, 2012թ․
Արխիվ -- ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանները ցույց են անցկացնում Թբիլիսիում, 18-ը մայիսի, 2012թ․

ԱՄՆ պետդեպարտամենտը և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ են արել Վրաստանի իշխանություններին երաշխավորել այս շաբաթ մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Թբիլիսի փրայդ» ԼԳԲՏ ակցիայի մասնակիցների անվտանգությունը:

Անվտանգության հետ կապված միջոցառումները պետք է ձեռնարկվեն «բռնության աննախադեպ սպառնալիքների, այդ թվում` հոմոֆոբ խմբերի դեմ», հունիսի 18-ին հրապարակված իր հայտարարության մեջ նշում է Amnesty International-ը։

Իր հերթին Պետդեպարտամենտը հորդորել է Վրաստանի իշխանություններին պաշտպանել իր բոլոր քաղաքացիներին՝ «անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»:

Վրաստանում հունիսի 18-23-ը նախատեսված է անցկացնել «Թբիլիսիի փրայդ» միջոցառումների շարքը, որոնց թվում են միջազգային կոնֆերանսի և «Արժանապատվության երթի» անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG