Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ չներկայացավ Քննչական կոմիտե


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 18-ին ևս չի ներկայացել Քննչական կոմիտե, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ Ծառուկյանը նախաքննական մարմնին չի տեղեկացրել հարցաքննությանը չներկայանալու պատճառները։

«Ազատության» հարցին՝ որո՞նք են լինելու Քննչական կոմիտեի գործողությունները, իրավասություն կա՞ պատգամավորին բերման ենթարկելու, օրենքով դա թույլատրվում է, թե՞ ոչ, Հարությունյանը պատասխանեց.- «Քննչական կոմիտեն իր գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։ Չեմ ուզում այս պահին շտապել, հայտնել՝ պարոն Ծառուկյանին բերման ենթարկելու է նախաքննական մարմինը, թե ոչ, բայց ուզում եմ նշել, որ օրենքին չի էլ հակասում»։

Ճշտող հարցին՝ այսինքն կարո՞ղ են բերման ենթարկել Ծառուկյանին, պատասխանեց. «Այո»:

Աբովյանի ընտրություններին նախորդած հրկիզման գործով Ծառուկյանը որպես վկա է կանչվում հարցաքննության: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր ավելի վաղ ասել էր, որ Քննչական կոմիտե ներկայանալու կարիք չի տեսնում։ Հարցաքննության կանչվելու առիթը ընտրություններից հետո Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությունն է, թե հրկիզման գործը «սարքված է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG