Մատչելիության հղումներ

Նախկինում «ջախջախված» գործարարը փորձում է «շտկել մեջքը»


Գործարար Սամվել Հարությունյան, 18-ը հունիսի, 2019 թ.
Գործարար Սամվել Հարությունյան, 18-ը հունիսի, 2019 թ.

Վանաձորցի գործարար Սամվել Հարությունյանն իրեն նախկին իշխանությունների կողմից «ջախջախված ու փշրված» է համարում, բայց պնդում, որ չի ընկճվել, ավելին, մանկական երշիկի նոր արտադրություն է սկսել։ Համոզված է, որ ընդամենը մի քանի տարի անց միջազգային ճանաչում է ունենալու իր անարատ, 100 տոկոսանոց մսամթերքից պատրաստված երշիկը։

«Բիզնեսը միշտ քարքարոտ է, կարող է զարմանաք, բայց մտար բիզնեսի մեջ՝ բոլորի հետ կոնֆլիկտ ունես, կոնֆլիկտ ունես նաև ընտանիքիդ հետ, կոնֆլիկտ ունես միջավայրիդ հետ։ Եթե վատ է ստացվում, ծիծաղատեղ ես, եթե լավ է ստացվում, նախանձի առարկա ես։ Չնայած հետագայում ինձ ուղղակի ջախջախել ու փշրել էին քաղաքական հետապնդումներով, նաև էն առումով, որ ես ունեցել եմ շատ մեծ ունեցվածք և ինչպես ինձ հասկացրել են, ասում են՝ «դա քո կալիբրը չի։ Դու ո՞վ ես, որ հանք ունենաս, կայարաններ ունենաս», - նշեց Հարությունյանը։

2010-13 թվականներին սնանկացած գործարարը պնդում է՝ մինչև հեղափոխություն չի համարձակվել նոր բիզնես դնել։ Ըստ նրա, նախկին իշխանությունները շարունակում էին իրենց կանոնները թելադրել գործարարին, որից շեղվելը սպառնում էր սնանկությամբ։

«Վանաձորի հաստոցաշինական գործարանը արդեն 50 աշխատող ուներ և Ամերիկայի Մաիցյալ Նահանգները արտահանում էր ժամանակակից հաստոցներ, երկու մարդու կեղծ փաստաթուղթ ներկայացնելով, սնանկացել է, այն դեպքում, երբ որ ոչ մեկի մի դրամ պարտք չի ունեցել», - ասաց Սամվել Հարությունյանը։

Ժամանակին սնանկացած գործարարը ոտքի կանգնելու միջոցներ է փնտրում։ Ասում է՝ նախկինից մնացած խարանը բանկերում սև պատմություն է դարձել։

«Ինձ ոչ մի վարկ չեն տալիս, հին իշխանությունը ինձ շատ լավ է հարվածել։ Ես փորձել եմ նաև էսօր դիմել իրավապահին և ասեմ՝ էսօրվա իրավապահը շատ ավելի վստահ է տշում դիմողին, քան էրեկվանը։ Էրեկվանը գոնե վախենում էին Սերժ Սարգսյանից, եթե նրա սրտով չլիներ շատ փիս պրոբլեմներ կունենային։ Էսօրվանը լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում այդ հարցերով, որովհետև հայտարարել է՝ «ես իրավունք չունեմ», իրավապահներն էլ՝ իրանք իրար հետև», - ընդգծեց գործարարը։

Բայց շեշտում է՝ քաղաքական իրավիճակը այսօր թույլ է տալիս ուղղել մեջքն ու նոր գործ սկսել։ Երշիկի արտադրության մեջ առաջին հաջողություններն ունի։ Միայն մսի պարունակությամբ երշիկը Վանաձորի որոշ խանութներում արդեն վաճառվում է։ Արտահանելու նպատակ ունի։

«Մենք ունենք էս միսը բնության շնորհիվ, օդը, ջուրը և ուտելիքը։ Ամենակարևորը, որ մարդը իրեն չխաբի։ Եթե պիտի ասես, որ մի քիչ էն մի մսից քցեմ, ի՞նչ պիտի իմանան, ուրեմն դու իրացիր, որ հաջորդ օրը երկու անգամ ավել ես քցելու, որովհետև քո ճանապարհը հարամ ճանապարհ է։ Եթե ճիշտ կանգնում ես՝ ճիշտ արտադրանք, քեզ կճանաչեն էլ, կհարգեն էլ։ Չգայթակղվելու խնդիր կա, կամք է պետք, ուրիշ ոչ մի բան», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG