Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին նշանակել է Ահալի շրջանի նահագնապետ:
Վերլուծաբանները ենթադրում են, որ 61-ամյա նախագահն իր 37-ամյա որդու համար նախագահ դառնալու պայմաններ է ստեղծում:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախագահի պաշտոնում փոխարինել է 2006 թվականին մահացած Սափարմուրադ Նիյազովին:
Իրավապաշտպանների փոխանցմամբ, երկու նախագահներն էլ աչքի են ընկել դիկտատորական գործելակերպով, ճնշել են այլախոհներին և մրցակիցներին և սեփական անձի պաշտամունք են պարտադրել:
Ահալի շրջանը, որը հետայսու ղեկավարելու է Սերդար Բերդիմուհամեդովը՝ սահմանակցում է Իրանին և Աֆղանստանին:
Նախկինում Սերդար Բերդիմուհամեդովը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնն, ինչից հետո դարձել է Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավոր: