Մատչելիության հղումներ

Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին


Պաշտոնական Թեհրանն այսօր կհայտարարի 2015 թվականի միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին: Այսօր նման տեղեկություն է հաղորդել կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը այսօր պատրաստվում է հայտարարել ուրանի հարստացման և այսպես կոչված «ծանր ջրի» արտադրության ծավալների մեծացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:

Իրանի ատոմային էներգիայի գործակալության այս հայտարարությունը կհրապարակվի երկրի նախագահ Հասան Ռոհանիի շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունների ֆոնին:

Դուշանբեում հնչեցրած ելույթում Իսլամական Հանրապետության նախագահը նշում էր, որ իր երկիրը չի կարող միակողմանիորեն հավատարիմ մնալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG