Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն աշխարհում միջուկային զենքի քանակը անցած տարվա ընթացքում կրճատվել է, սակայն հետագա կրճատումների հեռանկարը անորոշ է՝ հաշվի առնելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առկա «քաղաքական և ռազմական հակասությունները»:
Հունիսի 17-ին հրապարակված իր ամենամյա զեկույցում SIPRI-ն փաստել է, որ 2019-ի սկզբին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և 7 այլ միջուկային գերտերություններ միասին ունեցել են 13,865 միավոր միջուկային զենք, ինչը «շոշափելիորեն» պակաս 2018-ին արձանագրված ցուցանիշից՝ 14,465 միավոր: Հետազոտության համաձայն, սա հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների նվազեցման: Այս երկու գերտերությունները միասին վերահսկում են աշխարհում միջուկային զենքերի 90 տոկոսը, և նվազեցնում են իրենց միջուկային զինանոցները այսպես կոչված Նոր START պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համաձայն:
Միաժամանակ, SIPRI-ին փաստում է, որ Նոր START պայմանագրի ժամկետը սպառվում է 2021 թվականին, եթե կողմերը չհամաձայնեն երկարաձգել այն: