Մատչելիության հղումներ

«Օտարերկրյա որևէ ուժի թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին»․ Նիկոլ Փաշինյանն


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նոր վարչություն է ընտրում: Վարչությունն էլ իր հերթին կուսակցության ղեկավար պետք է ընտրի:

Դեռ համաժողովն ընթանում է, քվերաթերիթիկների հաշվարկը էլ չի ավարտվել: Ավելի քան 5 տասնյակ թեկնածուից վարչության 21 անդամ պետք է ընտրվի: Այս պահի դրությամբ ձայների քանակով առաջին տեղում է վարչապետ, կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Մինչև վարչության ընտրությունը կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ կուսակցության անցած ճանապարհի, հաջողությունների ու մարտահրավերների մասին՝ ընդգծելով, որ թայֆայական շահի, հակաժողովրդական ինտրիգների և դավադրությունների ճանապարհով իրավունք չունի գնալ «Քաղաքացիական պայմանագիր»-ը:

«Հաջորդ խնդրին, որ ուզում եմ անդրադառնալ իշխող կուսակցության ֆենոմենն է․ մի բան ակնհայտ է՝ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում երկրում իշխող կուսակցությունը դարձել է հանրայնորեն, կներեք էդ բառի համար, ամենազզվելի և ամենաարգահատելի ինստիտուտներից մեկը և սա ունեցել է կոնկրետ պատճառներ։ Իշխող կուսակցություններն այն հիմնական տեղն են եղել, որտեղ զարգացել է հատվածական, խմբային, նույնիսկ թայֆայական շահի գերակայության գիտակցումը։ Դա դարձել է մի տեղ, որտեղ գեներացվել և բաշխվել են արտոնություններ ու ազդեցություններ, հակապետական և հակաժողովրդական ինտրիգներ ու դավադրություններ, որտեղ անարժանները դարձել են արժանավորներ, եղկելիները՝ հարգելիներ։ Մենք իրավունք չունենք և չենք կարող գնալ նույն ճանապարհով», - հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դուրս է կարծրացած գաղափարախոսություններից և ձևավորում է գաղափարական նոր հարթություն՝ հիմնված 4 առանցքային սյան վրա։

«Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ, կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում, սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն», - հայտարարեց Փաշինյանը։

Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ իշխանության ղեկին թույլ չեն տա օտարերկրյա ուժերի միջամտությունը Հայաստանի Հանրարապետության ներքին գործերին, սա է հեղափոխության հաջողությունը և ազգային արժանապատվության հարց է, շարունակեց կուսակցության հիմնադիրը։

«Ի դեպ, ուզում եմ հատուկ արձանագրել պատճառներից մեկը, թե ինչու մեր երկրում հնարավոր եղավ հեափոխությունն իրականացնել առանց խոշոր բախումների և ցնցումների։ Թերևս ամենակարևոր պատճառներից մեկն այն էր, որ մենք օտարերկրյա որևէ ուժի սկզբունքորեն թույլ չտվեցինք որևէ գործառույթ ստանձնել, որևէ ձևով ներգրավված լինել մեր ներքաղաքական գործընթացում, ոչ մի օտարերկրյա ուժ՝ ո՛չ պետական, ո՛չ հասարակական չկարողացավ մտնել մեր ներքաղաքական պրոցեսի մեջ, նաև այն պատճառով, որ սա մեզ համար ազգային արժանապատվության հարց էր, անձամբ ինձ ու իմ գործընկերների համար՝ անձնական արժանապատվության խնդիր։ Ի դեպ այս նույն սկզբունքը մենք պետք է պահենք նաև հիմա՝ օտարերկրյա որևէ ուժի թույլ չտալով միջամտել մեր ներքին գործերին, լինեն դրանք մեր ներքին քաղաքական գործերը, տնտեսական, թե՝ դատական», - ասաց Փաշինյանը։

Որպես իրենց իշխանության կատարած աշխատանքի արդյունք կուսակցության առաջնորդը դարձյալ նշեց մեկ տարվա ընթացքում բացված և ստվերից հարկային դաշտ տեղափոխված 51 հազար աշխատատեղի մասին:

Աշխատատեղերի վիճակագրության շեշտակի աճ կլիներ, եթե արձանագրվեր նաեւ սոցիալական ցանցերում իշխանությանը քննադատելու համար ստեղծված ֆեյքերի՝ կեղծ օգտատերերի բանակը, հեգնեց Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մի զեկույց կարդացի ևհասկացա որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար և Յություբում դիսլայք դնողների համար։ Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին, չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեքմենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառն իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG