Մատչելիության հղումներ

«Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ». Աժ նախագահ


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի ողջունում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միրզոյանը։

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հունիսի 14-ին հաղորդեց, որ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշելով, որ հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանը չի ընդունում մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG