Մատչելիության հղումներ

Իրանը կհրաժարվի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից


Իրանի և Տաջիկստանի նախագահներ Հասան Ռոհանին և Էմոմալի Ռահմոնը, Դուշանբե, 15-ը հունիսի, 2019թ.
Իրանի և Տաջիկստանի նախագահներ Հասան Ռոհանին և Էմոմալի Ռահմոնը, Դուշանբե, 15-ը հունիսի, 2019թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քանի դեռ 2015 թվականի միջուկային համաձայնությունը կնքած պետությունների կողմից դրական ազդակներ չեն լինի, իր երկիրն աստիճանաբար կսահմանափակի այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին Ռոհանին հայտարարել է Դուշանբեում ասիական երկրների գումարած միջազգային համաժողովում:

Ռոհանին չի հստակեցրել, թե Իրանը կոնկրետ որ պարտավորություններից կհրաժարվի կամ ինչն է համարում «դրական ազդակներ»:

Մայիսին Իրանը որոշ պարտավորություններից արդեն հրաժարվել է՝ դա պատճառաբանելով համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:

«Բնական է, որ Իրանը չի կարող միայնակ հավատարիմ մնալ պայմանագրին», - այսօր Դուշանբեում Ասիայում փոխգործողության և վստահության միջոցների ստեղծման խորհրդակցության համաժողովում ասել է Իրանի ղեկավարը:

Դուշանբեում գագաթնաժողով գումարած այդ տարածաշրջանային կառույցին անդամակցում են 27 պետություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG