Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Աշխատանքից ազատման պատճառների վերաբերյալ հարցին վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքեց՝ կադրային փոփոխություններ են տեղի ունենում, մանրամասներ չհայտնելով: