Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
Ավելի քան մեկ տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զեյնալյանը հրաժարականի մասին հայտարարել էր անցած ուրբաթ՝ ոչինչ չնշելով պատճառների մասին: Մի քանի օր անց էլ ասել էր, թե պաշտոնից հրաժարվեց՝ «գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ մեդիայով և ոչ միայն մեդիայով»: