Մատչելիության հղումներ

Նիդերլանդները և նրա խորհրդարանականները վերստին ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը Ցեղասպանության հարցում․ Բալայան


Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, արխիվ
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, արխիվ

Երեկ խորհրդարանի կողմից Թուրքիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության զոհերին վարկաբեկող հայտարարությունները դատապարտող բանաձևի ընդունմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման հարցերում: Այս մասին հայտարարել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ այսօր հանդիպելով Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարտին վան Հելֆետին։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական բնագավառի փոփոխությունների, տնտեսական հավասար պայմանների խթանմանն ուղղված քայլերը։

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների և դրանց իրագործման համար խորհրդարանական աջակցության կարևորության շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG