Մատչելիության հղումներ

Լրագրող Իվան Գոլունովի դեմ քրգործը կասեցվեց


Ռուսաստան - Լրագրող Իվան Գոլունովը իր գործի կասեցումից հետո զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 11-ը հունիսի, 2019թ.
Ռուսաստան - Լրագրող Իվան Գոլունովը իր գործի կասեցումից հետո զրուցում է լրագրողների հետ, Մոսկվա, 11-ը հունիսի, 2019թ.

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է կասեցնել հետաքննող լրագրող Իվան Գոլունովի դեմ քրեական գործը, այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

36-ամյա Գոլունովը, ով բացահայտել է Ռուսաստանում տարածված կոռուպցիոն սխեմաներն ու դրանցից եկամուտ ստացող պաշտոնյաների անունները, անցած շաբաթավերջից տնային կալանքի տակ էր՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքով:

Լրագրողի դեմ հարուցված քրեական գործը, նրա գործընկերների պնդմամբ, ակնհայտ շինծու է, Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս աննախադեպ մեծ աղմուկ է բարձրացրել: Իրավապաշտպաններն ու լրագրողները պնդում են, որ Գոլունովը ճաղերի հետևում է հայտնվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մութ գործարքները բացահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG