Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, Ղազախստանի նախագահի ընտրությունները ուղեկցվել են աղաղակող խախտումներով


ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գեորգի Ծերեթելի
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գեորգի Ծերեթելի

«Ղազախստանում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ուղեկցվել են հիմնարար ազատությունների և ժողովրդավարական չափանիշների աղաղակող խախտումներով», - այսօր երկրի մայրաքաղաք Նուր Սուլթունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ընտրությունները ընթացքը դիտարկած ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներից կազմված ԵԱՀԿ առաքելության ղեկավար Գեորգի Ծերեթելին ասել է․ - «Քվեների հաշվարկի ժամանակ լուրջ ընթացակարգային խախտումներ են արձանագրվել, այդ իսկ պատճառով ձայների հաշվարկի ազնվությունը անհնարին է երաշխավորված համարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG