Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ․ Սիփան Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողները պարգևատրման են ներկայացվել


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։ Այս մասին ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մանրամասներ չփոխանցելով:

Պաշտպանության բանակի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը սպանվել է հունիսի 1-ի վաղ առավոտյան: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG