Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի երթի են դուրս եկել օրենսդրական նախագծի դեմ, որը թույլ կտա կասկածյալներին ու հանցագործներին արտահանձնել Չինաստանին:
Ցուցարարները մտավախություն ունեն, որ այդ օրենքը մահակ կդառնա Չինաստանից հեռացած ընդդիմադիրներին ու կրոնական փոքրամասնություններին ճնշելու համար: Թեև իշխանությունը հավաստիացնում է, թե նախագծում ներառել է պաշտպանական մի շարք մեխանիզմներ, դրա դեմ բողոքի ալիքը չի մարում:
Օրինագիծը քննադատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Եվրամիության տասնմեկ երկրների դիվանագետներն էլ նախօրեին հանդիպել են Հոնկոնգի ղեկավարի հետ` իրենց ընդդիմությունն արտահայտելու համար:
Վիճահարույց փաստաթուղթը վարչական շրջանի խորհրդարանում կքննարկվի հունիսի 12֊ին: