Մատչելիության հղումներ

Հայաստանը առաջին հաղթանակը տոնեց Եվրո 2020-ի ընտրական մրցաշարում


Դրվագ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից, Երևան, 8-ը հունիսի, 2019թ․
Դրվագ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից, Երևան, 8-ը հունիսի, 2019թ․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Ընտրական J խմբի մրցաշարի երրորդ տուրում շաբաթ երեկոյան Հայաստանի թիմը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն:

Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց Գևորգ Ղազարյանը, 18-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը կրկնապատկեց այն, իսկ խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին Տիգրան Բարսեղյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Այժմ Հայաստանի հավաքականը 3 միավորով J խմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 5-րդ տեղում է: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Իտալիայի և Ֆինլանդիայի հավաքականները, 4-ական միավոր ունեն Հունաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի թիմերը, վերջին հորիզոնականում է Լիխտենշտեյնը, որն առայժմ միավոր չունի:

Այսօր ավելի ուշ խմբում կկայանա Հունաստան-Իտալիա հանդիպումը:

Հաջորդ տուրում հունիսի 11-ին Աթենքում Հայաստանի հավաքականին կհյուրընկալի Հունաստանի ընտրանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG