Դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ երկրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։
Դատարանն արձանագրեց, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
«Դիմող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողքը կատարել մասնակի, արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։ Ռոբերտ Քոչարյանի իրավունքերի խախտումը վերացնելու, վարույթն իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։ Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում, այն ստանալու պահից տասնօրյա ժամկետում», - հայտարարեց դատարանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» փոխանեց, որ որոշումը գրավոր ստանալուց հետո նոր միայն կհասկանան բողոքարկելու կարիք կա, թե ոչ:
Նշենք, որ չնայած դատարանն արձանագրեց, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ խախտվել է երկրորդ նախագահի իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:
Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է դատարան:
Նախաքննական մարմինն ավելի վաղ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքների պաշտպանի միջամտությամբ հանվել էր:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի գործով մյուս երկու՝ կալանքից ազատ արձակելու և գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բողոքները կքննվեն հունիսի 12-ին:
Նախկին նախագահի խափանման միջոցը փոխվել էր մայիսի 18-ին: