Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հունիսի 10-ին կմեկնի Շվեդիա


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա:

Ըստ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Ուփսալայի համալսարան, կհանդիպի Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Արման Աբովյանը և Աննա Կոստանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG