Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրում Գրիգոր Բեքմեզյանին


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին: Այդ մասին ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունում:

«Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում», - հայտարարում է խորհրդարանի խոսնակը:

Գրիգոր Բեքմեզյանը Երևանի Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է (1999թ․), իրավաբանական գիտությունների թեկնածու: Վերապատրաստումներ է անցել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի համալսարանում, Կենտրոնական Եվրոպական համալսարանում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: ԵՊՀ պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրական տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ է, Փաստաբանների պալատի անդամ, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ: «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենն է:

ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր է մայիսի 24-ից՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:

Այսօր հրաժարական է ներկայացրել նաև ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG