Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել


Արտակ Զեյնալյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Արտակ Զեյնալյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», - գրում է Զեյնալյանը՝ ամփոփելով․ - «Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG