Մատչելիության հղումներ

Մեքսիկան ամրացնում է Գվատեմալայի հետ սահմանը՝ կանխելու անօրինական միգրանտների հոսքը


Կենտրոնական Ամերիկայից միգրանտները դեպի ԱՄՆ ճանապարհին անցնում են Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանով հոսող Սուչյատե գետը, արխիվ
Կենտրոնական Ամերիկայից միգրանտները դեպի ԱՄՆ ճանապարհին անցնում են Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանով հոսող Սուչյատե գետը, արխիվ

Մեքսիկան 6 հազար զինծառայողներից կազմված զորք է տեղակայել Գվատեմալայի հետ հարավային սահմանին՝ կանխելու համար այդ երկրից անօրինական միգրանտների հոսքը իր տարածքով դեպի Միացյալ Նահանգներ։

Իսկ Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդն այժմ Վաշինգտոնում է՝ փորձելով հետ կանգնեցնել ԱՄՆ-ին և թույլ չտալ տուրքեր կիրառել Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից կկիրառեն մեքսիկական ապրանքների ներմուծման 5 տոկոսի մաքսատուրքեր, եթե այդ երկիրը քայլեր չձեռնարկի միգրանտների հոսքը կասեցնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG